Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան

Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն ապրիլի 23-24-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այցի նպատակը Իսպանիայի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական կապերի ընդլայնման հարցերով բանակցություններ անցկացնելն է, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկումը: Ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն երկու պետությունների միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր: Բացի այդ, Գարսիա-Մարգալյոն ադրբեջանական կառավարությանը կներկայացնի Ադրբեջանում հավատարմագրված Իսպանիայի պ աշտոնական ներկայացուցչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում