Կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել տույժերի հաշվարկը

Կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել տույժերի հաշվարկը

Այսօր Կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Տեղեկատվության համաձայն՝ Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում