Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարմամբ երեկվա առաջին նիստում կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Արմեն Ավետիսյանի, Գրիգոր Գրիգորյանի, Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Մարտուն Գրիգորյանի հեղինակած օրինագիծը՝ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին»:

Նախագծի ներկայացման ժամանակ Հ. Աբրահամյանը բանավոր սատարեց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, սակայն գործնականում նրա կառավարությունը մերժեց ՓՄՁ-ներին ուղղված օրինագիծը, որը միտված էր թեթևացնելու հարկային բեռը:

Արդյո՞ք ԲՀԿ օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան քաղաքական պայմանավորվածության արդյունքում է՝ դժվար է ասել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում