Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ղրիմի թաթարների հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը կարևորել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով չտուժեն Ղրիմի թաթարները: Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել  է նաև ռուս-թուրքական համագործակցության վերաբերյալ հարցեր:   Հատկապես շեշտը դրվել է  էներգետիկ ոլորտի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում