Հայաստանի ՄՄ անդամակցության պայմանագիրը կստորագրվի ապրանքատեսակների շուրջ բանակցությունների ավարտից հետո

Հայաստանի ՄՄ անդամակցության պայմանագիրը կստորագրվի ապրանքատեսակների շուրջ բանակցությունների ավարտից հետո

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, երբ ավարտված լինեն հիմնական ապրանքատեսակների շուրջ Հայաստանին բացառություններ սահմանելու բանակցությունները: Կառույցին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստրորագրում ապրիլի 29-ին չի նախատեսվում, ինչպես ավելի վաղ հայտարարել են որոշ լրատվամիջոցներ: Լրագրողների հետ հանդիպմանն ապրիլի 18-ին այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը: «Պայմանագրի նախապատրաստման աշխատանքները կապված են այն ապրանքների շուրջ բանակցությունների հետ, որոնց մասով Հայաստանը բացառություն է ցանկանում ստանալ ՄՄ մաքսատուրքերից: Դրանք հիմք են հանդիսանալու են պայմանագրի պատրաստման ժամանակ: Ցանկացած պայմանագրի բովանդակային մասը բանակցությունների ավարտից հետո պարզ կդառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

«Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Խումբն իր վերջին աշխատանքային հանդիպումը նշանակել է ապրիլի 25-ին’ ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները: Կախված այդ ամփոփումից’ աշխատանքային խումբը կներկայացնի իր դիրքորոշումն ապրիլի 29-ին նախատեսվող բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Այն տեղի կունենա նախագահների մասնակցությամբ: Այս նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շու րջ: Այդ որոշումը կարող է լինել ինչպես ժամկետների հետ կապված, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մայիսի վերջին, նախնկան տվյալներով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների միջեւ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում