Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան

Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան:

Այս մասին գրում է ղազախական Sport.kz կայքը: Մինասյանը մեկնել է Ղազախստան’ բանակցելու Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ակումբի հետ: «Տոբոլ» ակումբը Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում 5 միավորով 10-րդ տեղում է:

Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային թիմի ղեկին էր մինչև 2013 թվականի հոկտեմբեր ամիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում