Լավրովը ստիպված է եղել Ժենևում համաձայնագիր ստորագրել

Լավրովը ստիպված է եղել Ժենևում համաձայնագիր ստորագրել

Ուկրաինան մեծ ակնկալիքներ չունի չորսկողմանի բանակցությունների արդյունքում ստորագրված հայտարարությանից:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն Ռադային ուղված հարցերին պատասխանելիս: Այս մասին է հայտնում haqqin.az-ը՝ հղում կատարելով «Интерфакс-Украина»-ին:

«Մենք չունենք մեծ ակնկալիքներ՝ կապված այդ հայտարարության հետ», – ասել է Յացինյուկը:
Վարչապետը ավելացրել է, որ Ռուսաստանը ստորագրել է ցուցարարներին զինաթափելու և գրաված շենքերը ազատելու պահանջարկի տակ:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է. «Ռուսաստանը ստիպված է եղել ստորագրել հայտարարությունը և դատապարտել ծայրահեղականությունը, որը փաստորեն հավանավորվում է ՌԴ-ի կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում