Էդվարդ Նալբանդյանն ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Էդվարդ Նալբանդյանն ապրիլին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-21-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով BelTA գործակալությունը, այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը:

Այս ընթացքում նախարարը կհանդիպի իր բելառուսցի գործընկերոջ’ Վլադիմիր Մակեյի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում, այդ թվում’ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համակարգված համագործակցության հարցը:

Այցի ավարտին երկու նախարարները կստորագրեն Բելառուսի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2014-2015 թվականների խորհրդակցությունների պլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում