Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվություններում կներկայացնի Հայոց ցեղասպանության գրադարանի հուշագրությունների հավաքածուն

Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվություններում կներկայացնի Հայոց ցեղասպանության գրադարանի հուշագրությունների հավաքածուն

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսի վարույթների և քննարկումների պաշտոնական հաշվետվություններում ներկայացնել Հայոց ցեղասպանության գրադարանի հուշագրությունների հավաքածուն: Այս մասին կոնգրեսականը նշել է ամերիկահայ հրատարակիչներ Հակոբ և Քնար Մանճիկյանների հետ հանդիպմանը, ում պատկանում է հավաքածուն:Մանճիկյանները Շիֆին են ներկայացրել Հայոց ցեղասպանության գրադարանի գրքերի հավաքածուն, որ նրանք հրատարակել են 2005 թվականին, և քննարկել մարտի 21-ի ողբերգական հարձակումները Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա:

Հավաքածուն բաղկացած է ցեղասպանություն վերապրածների 5 հուշագրություններից, որոնք գրվել են 1915թ իրադարձություններից անմիջապես հետո: Մանճիկյանների շնորհիվ հուշագրությունները թարգմանվել են անգլերեն և հրատարակվել: Հինգերրորդ և վերջին’ «Արհամարհված ճակատագիր» հուշագրությունը ներկայացնում է Քնար Մաճիկյանի ծնողների հուշերը, ովքեր Ցեղասպանության տարիներին որբ են մնացել և որդեգրվել արաբների կողմից Սիրիայի անապատում:

«Շատ կարևոր է պահպանել այս պատմությունները ապագա սերունդների համար»,-ասել էիֆը’ նշելով, որ Ցեղասպանության նման ահռելի հանցագործության պարագայում շատ ավելի արդյունավետ կլինի դիտարկել մեկ ընտանիքի պատմությունը և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն այդ ընտանիքի վրա:

Կոնգրեսականը նաև հայտնել է, որ ապրիլի 14-21-ն ընկած հատվածում Կոնգրեսն արձակուրդում կլինի, ուստի ինքը հավաքածուն կներկայացնի ապրիլի 28-ից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում