Թուրքիայի նախագահը հրաժեշտ է տալու քաղաքականությանը

Թուրքիայի նախագահը հրաժեշտ է տալու քաղաքականությանը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ապագայի հետ կապված քաղաքական ծրագիր չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, Քութահիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլն ասել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի շարունակելու զբաղվել քաղաքականությամբ:

Նա հայտնել է, որ ավարտում է քաղաքական կարիերան: «Ներկա պայմաններում ապագայի հետ կապված քաղաքական ծրագիր չունեմ: Պետական բոլոր պաշտոններում ես ծառայել եմ պետությանը եւ պատվով կատարել իմ պարտականությունները, ինչի համար շատ հպարտ եմ: Այս հարցը ես քննարկել եմ իմ ընկերների հետ: Թուրքիան հասուն երկիր է, եւ նրա ապագան միշտ պայծառ է լինելու», -ասել է Գյուլը:

Առաջիկա նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պաշտոնները փոխանակելու հավանակության մասին հարցին Գյուլը պատասխանել է, որ նման բանաձեւն ինքը ժողովրդավարությանն անհարիր քայլ է համարում:

Քաղաքականութունից հեռանալու մասին Աբդուլլահ Գյուլի այդ սենսացիոն հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում