Թուրքական Մեջլիսն ընդլայնել է հետախույզների իրավունքները

Թուրքական  Մեջլիսն ընդլայնել է հետախույզների իրավունքները

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որով ընդլայնվում է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լիազորությունները և թույլ է տալիս անմիջական շփումներ հաստատել ցանկացած կազմակերպության և մասնավոր անձանց, այդ թվում’ ահաբեկիչների հետ:Այս մասին հայտնում է թուրքական TRTHaber հեռուստաալիքը:

Դրան զուգահեռ’ կազմակերպությունը իրավունք է ստացել խորհրդարանի հարցումով գործողություններ անցկացնել Թուրքիայի սահմաններից դուրս: Դրանից բացի, MIT-ը կարող է առանց դատարանի թույլտվության լսել հեռախոսները, «եթե դա կատարվում է խնդիրների լուծման շահերից ելնելով»:

Հետախուզության աշխատակիցները գործողությունների իրագործման ժամանակ ազատվելու են օրենքի հնարավոր խախտումների համար քրեական հետապնդումից: Նոր փոփոխություններով նաև խորհրդարանական հսկողություն է նախատեսվում MIT-ի գործողություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում