Վահրամ Ավանեսյանը` նոր կառավարության կազմում ընդգրկվելու մասին

Վահրամ Ավանեսյանը` նոր կառավարության կազմում ընդգրկվելու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը պատրաստ է շարունակել աշխատանքը’ նոր կառավարությունում ընդգրկվելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ապրիլի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան նշեց նա:Ես ինքս էլ չգիտեմ այդ հարցի պատասխանը’ կշարունակեմ լինել նախարար, թե ոչ: Բայց այսօր ես այլ բան գիտեմ, որ մենք’ ժամանակավոր պաշտոնակատաներս, պետք է շարունակենք մեր աշխատանքը: Ինչպես դուք տեսնում եք, բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ այդ հարցի շուրջ: Որպես անձ, իհարկե, կարևոր է իմանալ’ շարունակելու ես գործել, թե ոչ: ՀՀ Սահմանդրությամբ’ մենք պարտավոր ենք շարունակել մեր աշխատանքը մինչ նոր կառավարության նշանակումը, և ես պատրաստվում եմ շարունակել իմ աշխատանքը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

«Եթե ես լինեմ նոր կառավարությունում, կշարունակեմ նույն ձևով աշխատել, չեմ լինի կառավարությունում, այդ դեպքում դուք դրա մասին կիմանաք նոր կառավարության նշանակումից հետո»,-եզրափակեց Վահրամ Ավանեսյանը:

Ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, որին հետևեց կառավարության հրաժարականը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո’ քսանօրյա ժամկետում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում