Մոլդովյաում հնարավոր է արգելվեն ռուսական հաղորդումները

Մոլդովյաում հնարավոր է արգելվեն ռուսական հաղորդումները

Մոլդովան քննարկում է ռուսական ալիքները արգելելու հարցը: Հնարավոր է արգելվեն «Первий канала», «Россия 1», «Россия 24», «НТВ» և «Рен-ТВ» հեռուսատալիքների հաղորդումները: Այս մասին է հայտնում ИТАР-ТАСС-ը:

Մոլդովիայի Հեռուստատեսության և ռադիոյի համակարգման ժողովը կստուգի ռուսական մի շարք հեռուստալիքներ, որոնք լուսաբանում են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ստուգման նպատակն է հասկանալ արդյոք տվյալ հեռուստաալիքները համապատասխանում են տեղեկատվական հասարակության վերաբերյալ օրենքին:

Ինչպես հայտնել է վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը, այդպիսի որոշում ընդունվել է պատգամավոր Աննա Գուցուի պահանջով: Նա կոչ է արել փոխարինել ռուսական հաղորդումները եվրոպական և մոլդովական հաղորդումներով:

Այդ առիթով Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի համակարգման ժողովը որոշում է կայացրել կատարել ռուսական հեռուստաալիքների մոնիթորինգ, ինչպես նաև խնդրել են այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեն ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի Քիշենովում գտնվող ներկայացուցիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում