Սիրիայի խորհրդարանը կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման մասին

Սիրիայի խորհրդարանը կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման մասին

Սիրիայի խորհրդարանը ապրիլի 21-ին կհայտարարի Նախագահի թեկնածուների առաջադրման և գրանցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին’ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա վստահեցրել է, որ սիրիական պետական լրատվությունը թեկնածուների հանդեպ անկողնակալ կլինի: «Ոչ ոք իրավունք չունի հետաձգելու և խոչընդոտելու նախագահական ընտրությունները»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսին: Մինչև այժմ հստակ չէ, թե արդյոք գործող Նախագահ Բաշար ալ Ասադը կմասնակցի ընտրություններին, թե ոչ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կմասնակցի միայն այն դեպքում, եթե ժողովուրդը կամենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում