ՊԵԿ-ը տուգանել է Առողջապահության նախարարությունը

ՊԵԿ-ը տուգանել է Առողջապահության նախարարությունը

Շուրջ երկու ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը հայտնվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում և երկու անգամ հասցրել է տուգանքի ենթարկվել: Դեռևս մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ 2014թ. փետրվարի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության լիազորված անձ Վաչագան Օգանեսյանը Հայաստան է ներմուծել դեղամիջոցներ՝ 1481 կգ բրուտտո (1278 կգ նետտո) քաշով դեղեր, որոնց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը 10 օրյա ժամկետում մաքսային մարմիններին չեր ներկայացվել, ինչի հետևանքով տուգանվել է 50.000 դրամով:

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ հիմա էլ Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է բժշկական կահույք ներմուծել և հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացրել՝ տուգանվելով 50.000 դրամով:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում