Յուլիա Տիմոշենկոն կլոր սեղանի կոչ է արել

Յուլիա Տիմոշենկոն կլոր սեղանի կոչ է արել

Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում Դոնեցկում կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացնել ցուցարարների, այլ շրջանների ղեկավարների և բոլոր քաղաքական խմբակցությունների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տիմոշենկոն, ով ուրբաթ եղել է Դոնեցկում, հայտարարել է, որ բանակցություններ է վարել ցուցարարների հետ և կարող է վստահեցնել, որ հնարավոր է փոխզիջման հասնել: «Ես նաև առաջարկել եմ Դոնեցկում հաջորդ շաբաթվա ընթացքում մեծ կլոր սեղան կազմակերպել, որին ներկա կլինի գրեթե ողջ Ուկրաինան»,- հայտարարել է Տիմոշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում