Բակո Սահակյանն Ստեփանակերտում ծառատունկի է մասնակցել

Բակո Սահակյանն Ստեփանակերտում ծառատունկի է մասնակցել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին:

Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից’ գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում