Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել. Յուրա Մովսիսյան

Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսիյանի պաշտոնական կայքէջում արդեն հասանելի է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը խորհրդանշող հեշթեգով մարզաշապիկով նկարը: Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մարզաշապիկի վրա կտարված է հետևյալ գրառումը. «Ժխտողականության 99 տարիները մեզ չեն կոտրել»:

Ֆուտբոլիստը կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ստանալ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցը խորհրդանշող հեշթեգով մարզաշապիկը: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915թ., և սա Հայոց ցեղասպանության մասին իրազեկալու մատչելի ճանապարհ է»,- գրել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում