«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ցուցահանդեսը Հյուսիսային պողոտայում համախմբել էր բազմաթիվ սիրիահայերի, որոնք հանրության դատին էին ներկայացրել իրենց ձեռքի ստողծածը: Ավանդական դարձած միջոցառմանը ցուցադրվում և վաճառվում էին տարատեսակ սննդատեսակներ, համեմունքներ, Զատկի պարագաներ, զարդեր, նկարներ, հագուստեղեն, անգամ փուչիկներ: Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարու թյունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառումն այս անգամ նվիրված էր Սուրբ Հարության տոնին:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը խոստովանեց, որ շատ է սիրում սիրիահայերի պատրաստած ցանկացած բան: «Սիրիահայերը ստեղծագործ մարդիկ են: Նրանք Հայաստանի սննդի ոլորտ հետաքրքիր մշակույթ են բերել, նույնիսկ մենք նախարարությունում ամեն օր օգտվում ենք իրենց պատրասատած ուտեստներից: Հատուկ ենք անում, որ իրենց էլ օգուտ տանք: Վերցրեցի համեմունքներ, հավի կոտլետներ և հումուս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Զատկի սեղանին պատրաստվում է ներկած ձու դնել, կանաչի և ձուկ, որոնք հենց ինքն է պատրաստում: «Զատկի տոնը մեզ մոտ այնպես չէ տոնվում, ինչպես սփյուռքում: Սա համարվում է իրենց խոշորագույն տոներից մեկը և արմատավորվում է նաև Հայաստանում: Պատրաստում են այնպիսի բաներ, որ մենք չենք անում»,- նշեց Հակոբյանը’ ընդգծելով, որ ցուցահանդեսին հնարավոր է գնել այնպիսի ապրանքներ, որոնք սեղաններին նորույթների կլինեն:

Շանթ Փայալյանը ցուցահանդեսին ներկայացել է Beauty products –ի օրգանական օճառներով, որոնք պատրաստում է անձամբ ինքը’ օգտագործելով հին տեխնոլոգիաներ: «Ունենք երիցուկով, խնկածաղիկով, մաղադանոսով պատրաստված օճառներ: Մարդիկ հետաքրքրվում են, գնում’ հասկանալով, որ բնական է, դառնում իմ մշտական հաճախորդները: Հաջորդ ամսվա ընթացքում վարունգի օճառ էլ կունենանք»,- մեզ հետ զրույցում նշեց Փայալյանը’ ընդգծելով, որ օճառներով հետաքրքրվում են նաև արտասահմանցիները:

Ցուցահանդեսի մասնակիցները շնորահակալություն հայտնեցին նախարարությանը’ միջոցառումը պարբերաբար կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում