Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 400 անգամ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է  400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահսություն:
Ապրիլի լույս 15-ի գիշերը եղել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն: Գյուղացիների խոսքով՝ որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։

Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում