Թևան Պողոսյանը Կիևում հանդիպել է Մայդանի հայերին

Թևան Պողոսյանը Կիևում հանդիպել է Մայդանի հայերին

Կիևում ապրիլի 10-ին և 11-ին տեղի է ունեցել Անվտանգության հարցերով համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ներկայացրել է Հայաստանի տեսակետը տարածաշրջանային զարգացման վերաբերյալ: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումով:

Պատգամավորն ընդգծել է, որ առիթն օգտագործելով՝ նաև այցելելել Մայդան ու հանդիպել մեր հայրենակիցներին, ովքեր ինչպեսև Ուկրայինայի այլ ազգերի քաղաքացիները, ունեն տեղադրած հայկական վրան: «Ոգևորությունը մեծ է, երբ տեսնում ես հայրենակիցներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների ու համոզմունքների համար: Երկար չստացվեց զրուցել, բայց երկու խնդիր իմ համար ընդգծեցի:

Առաջին. Մայդանի մեր հայկական մասնակիցների ճնշող մեծամասնությունն ունի մեր երկրի անկախության պայքարի մասնակցության անցյալ՝ կամ Հայաստանի սահմանները պաշպանելիս կամ Ղարաբաղյան ճակատում: Մայդանում կանգնած հայերի մեծ մասը 94-ից ի վեր իրենց սոցիալական պայմաներից ելնելով’ մեկնել են Ուկրաինա ու այնտեղ աշխատանք գտել, նաև քաղաքացիություն ստացել: Դրա համար էլ իրենց պարտքն են համարում այնտեղի պայքարն համարել իրենց պայքարը:

Երկրորդ. Հայաստանը կարող է ակտիվորեն գործակցել տարբեր երկրների հայկական համայնքների ինքնակազմակերպման մեխանիզմների հետ: Այս մեխանիզմները ոչ միայն հոյակապ գործ են անում հայապահպանության առումով, այլև կարող են Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում լրջորեն լրացնել մեր դիվանագիտության ջանքերը: Վստահ եմ, որ աշխարհում ամեն հայ սիրում է Հայաստանը և երբեք չի վնասի իր հայրենիքին: Իսկ մեր խնդիրն է օգնել, որ նման ինսիտուտները կայանան, և ավելի ակտիվ աշխատել նրանց հետ հայապահպանության, համայնքի խնդիրների լուծման և, ինչու չէ, նաև Հայաստանի ու հայության շահերի առաջ մղման հարցերում»,- գրել է պատգամավոր:

Գրառման վերջում նա նշել է, որ Հայաստանը բոլոր հայերի տունն է: «Դա այդպես պետք է լինի: Մենք պետք է այդպիսի Հայաստան կառուցենք: Իսկ դա հնարավոր է միայն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով: Վստահ եմ, որ այդ դեպքում մեր շատ հայրենակիցներ կրկին կվերադառնան ու իրենց պայքարով ու աշխատանքով կդառնան հայրենիքի ամուր մասը:

Մեր միասնական լինելը պետք է այլևս ապացուցենք նաև մեր ներկայությամբ Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում’ Բոլորի հետ, ու բոլորի կողքին լինելով ու շատերին վերադարձնելով, որպեսզի, ինչպես Համո Սահյանն էր ասում, «ինձ բացակա չդնեք», բոլոր հայերը միշտ ու ամենուր կարողանան ասել՝ մեզ բոլորիս՝ հայրենիքից բացակա չդնեք»,- եզրափակել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում