«Կասպյան 5-յակը» կրկին կհավաքվի

«Կասպյան 5-յակը» կրկին կհավաքվի

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին Կասպյան պետությունների արտաքին գործերի նախարաների հետ կքննարկի Կասպյան 4-րդ համաժողովի նախապատրաստման հացերը, որը տեղի կունենա այս տարի Աստրախանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:

Կոնֆերանսին մասնակցություն կունենան Ադրբեջանի, Իրանի Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները:

Գալիք հանդիպման ժամանակ հիմնական շեշտը կդրվի գալիս համաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կկայանա Աստրախանում:

Նախարարները կքննարկեն համաժողովի օրակարգը, ծրագրերը և հաշվետու փաստաթղթերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում