Հայաստանի 2 բռնցքամարտիկներ մոտ են աշխարհի առաջնության մեդալներին

Հայաստանի 2 բռնցքամարտիկներ մոտ են աշխարհի առաջնության մեդալներին

Հայաստանի միայն երկու բռնցքամարտիկ՝ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը եւ 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը, շարունակում են պայքարել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչման համար’ դուրս գալով առաջնության մեկ քառորդ եզրափակիչ: Այս մրցաշարն ընթանում Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մանասյանը մրցաշարի 1/8-րդ եզրափակի չում առավելության Է հասել ալբանացի մրցակցի նկատմամբ, իսկ Գրիգորյանը այս փուլ Էր դուրս եկել’ հաղթելով չին մրցակցուհուն:

Հայաստանի մարզիկները եւս մեկ հաղթանակ տոնելու դեպքում իրենց համար կապահովեն առաջնության առնվազն բրոնզե մեդալը եւ ռեալ հնարավորություն կստանան նվաճել նաեւ օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն Է Վազգեն Բադալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում