Ժիրինովսկին հրապարակայնորեն ներողություն է խնդրել

Ժիրինովսկին հրապարակայնորեն ներողություն է խնդրել

Վլադիմիր Ժիրինովսկին հրապարակայնորեն ներողություն է խնդրել “Россия сегодня”-ի հղի լրագրողուհուց, ում նա վիրավորել էր, և խոստացել է, որ անհրաժեշտության դեպքում նյութապես կօգնի: Այս մասին է հայտնում ИТАР-ТАСС լրատվականը:

Հիշեցնենք, որ  օրերս Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հանձնարարել է Պետդումայի Էթիկայի հարցերով հանձնաժողովին ուսումնասիրել Ժիրինովսկու կողմից պարլամենտական լրագրողներին վիրավորելու միջադեպը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը՝ վկայակոչելով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Անդրևի խոսքերը:

Նրա խոսքերով, նիստի ամսաթիվը դեռևս որոշված չէ: Հավանաբար այն կկայանա արդեն մյուս շաբաթ: «Ես գտնում եմ, որ հանձնաժողովը Վլադիմիր Ժիրինովսկիից բացատրություն կպահանջի, և նա կարող է ներկայացնել իր տեսակետը թե՛ գրավոր, թե՛ բանավոր»,-ասել է Անդրևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում