Մահ ֆուտբոլային խաղադաշտում

Մահ ֆուտբոլային խաղադաշտում

Գաբոնի «Բոգոնվիլ» ֆուտբոլի ակումբի դարպասապահ, Բենինի քաղաքացի Սիլվեն Ազուգին մահացել Է Գաբոնի ֆուտբոլի առաջնության խաղում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru կայքը, խաղային դրվակներից մեկում Ազուգին փորձել Էր բռնել գնդակը, սայթաքել եւ վայր Էր ընկել: Դեպի գնդակը նետված եւ հարված հասցնելու պատրաստվող մրցակցի հարձակվողը հարվածել Է նրա գլխին, ինչից որոշ ժամանակ հետո Ազուգին մահացել Է:

Հարված հասցրած ֆուտբոլիստի անունն առայժմ չի հաղորդվում՝ վերջինս գտնվում Է ծանր հոգեբանական վիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում