Ծառուկյանը ներեց Քոչարյանին

Ծառուկյանը ներեց Քոչարյանին

ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, ապա՝ խիստ կասկածելի հանգամանքներում երկրորդ դիմումը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, երեկ հետ է վերցրել երկու դիմումն էլ: Մինչ այդ՝ Քոչարյանը հայտարարել էր, թե ինքն է գրել ԱԺ նախագահին ներկայացված երկու դիմումները, թե հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, և ԱԺ-ում իր հետագա մնալ չմնալու հարցը Գագիկ Ծառուկյանն է որոշելու:

«Ժամանակ»-ի հստակեցմանը՝ ի՞նքն է մանդատը վայր դնելու դիմում գրել, թե՞ դա կեղծ դիմում է, Քոչարյանը երեկ հայտարարել է. «Ո՛չ, կեղծ ոչ մի բան չկա»: Թերթի հաջորդ հարցին՝ սա նշանակու՞մ է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներել է, Քոչարյանը հրաժարվել է պատասխանել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում