Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվելէ Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական Ruhrnachrichten-ի ընտրած լավագույն 11 ֆուտբոլիստներն են’ Բաումանը («Ֆրայբուրգ»), Գարսիան («Բրեմեն»), Գինտերը («Ֆրայբուրգ»), Մարսելը («Հանովեր»), Ռոյսը («Դորտմունդ»), Մխիթարյանը («Դորտմունդ»), Բարգրֆրեդին («Բրեմեն»), Անդրեասենը («Հանովեր»), Շուստերը («Ֆրայբուրգ»), Օլիկը («Վոլֆսբուրգ») և Մեհմեդին («Ֆրայբուրգ»):

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիա»-«Մայնց» խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում