Դոնեցկը եւ Լուգանսկը պլանավորում են հանրաքվեն անցկացնել նույն օրը

Դոնեցկը եւ Լուգանսկը պլանավորում են հանրաքվեն անցկացնել նույն օրը

Ֆեդերալացման կողմնակիցները Դոնեցկում պլանավորում են տարածաշրջանի կարգավիճակի շուրջը հանրաքվեն անցկացնել Լուգանսկի իրենց համախոհների հետ նույն օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտնել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, որի ստեծման մասին ապրիլին հայտարարել են հանրահավաքի մասնակիցները, ժամանակավոր կոալիցիոն կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը:

Նրա խոսքով՝ քվեաթերթիկներում լինելու Է միեւնույն հարցը:

«Շատ մեծ Է այն բանի հավանականությունը, որ ամսի (մայիսի) 11-ին այնուամենայնիվ մեզ միանա Լուգանսկը: Կընթանանք միեւնույն սխեմայով, միեւնույն փաստաթղթային շրջանառությամբ»,- ասել Է Պուշիլինը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել Է, որ այս պահին ավարտվում Է աշխատանքը հարցի վերջնական տարբերակի վրա, որը կներկայացվի հանրաքվեի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում