Բայդենը կարեւորել Է Ուկրաինայի արեւելքում գործող ԵԱՀԿ-ի առաքելությանը ՌԴ-ի ներկայացուցիչների միանալը

Բայդենը կարեւորել Է Ուկրաինայի արեւելքում գործող ԵԱՀԿ-ի առաքելությանը ՌԴ-ի ներկայացուցիչների միանալը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն անհրաժեշտ Է համարում Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններում գործող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաքելությանը Ռուսաստանի ներկայացուցիչների միանալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ Ռուսաստանի համար եկել Է գործելու ժամանակը… Անհրաժեշտ Է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների միանան ԵԱՀԿ-ի դիտորդներին, որոնք այժմ Ուկրաինայի արեւելքում են գտնվում իրագործելու համար «ժնեւի համաձայնությունները», ներառյալ շենքերի ազատումը, զինաթափումը, համաներման ապահովումը»,-ասել Է նա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ ապրիլի 22-ին Կիեւում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Բայդենն ընդգծել Է. «ԱՄՆ-ը մշտապես պաշտպանել եւ պաշտպանելու Է բոլոր ուկրաինացիներին, որոնք ցանկանում են ստեղծել ավելի լավ ապագա: Մեր ճանապարհը դժվարին Է, դուք այդ ճանապարհին միայնակ չեք լինի, մենք միասին ենք առաջ շարժվելու»:

«Ուկրաինան կա եւ կմնա միասնական երկիր, ԱՄՆ-ը սատարում Է ուժեղ եւ միավորված Ուկրաինային»,-ասել Է փոխնախագահը:

Բացի այդ, Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում Է առաջընթաց տեսնել Ուկրաինայի սահմանադրական բարեփոխման եւ իշխանության ապակենտրոնացման հարցում:

«Ես կցանկանայի նշանակալի առաջընթաց տեսնել սահմանադրական բարեփոխման եւ ապակենտրոնացման հարցում, որպեսզի պետությունը պաշտպանի տեղական ինքնակառավարումը, լեզվական ու Էթնիկական ավանդույթները, բայց մնա միասնական եւ ինքնիշխան»,-ասել Է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Բայդենը նաեւ անթույլատրելի Է համարում հակասեմիտիզմի դրսեւորումը եւ այն կարծիքին Է, որ պետության գերակայությունը պետք Է լինի կոռուպցիայի դեմ պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում