Բարաք Օբաման ասիական շրջագայության շրջանակներում ժամանում է Ճապոնիա

Բարաք Օբաման ասիական շրջագայության շրջանակներում ժամանում է Ճապոնիա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասիական շրջագայության շրջանակներում ապրիլի 23-ին կժամանի Ճապոնիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սպիտակ տանը, ծրագրվում է, որ Օբամային կընդունեն Ճապոնիայի կայսր Ակիհիտոն եւ կայսրուհի Միտիկոն:

Բացի այդ, ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ՝ քննարկելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ նախանշելու համագործակցության ամրապնդման նոր ուղիները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Օբամայի նախորդ այցը Ճապոնիա կայացել է 2010 թվականի նոյեմբերին:

Ապրիլի 25-ին եւ 26-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Հարավային Կորեա, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի առաջնորդ Պան Կին Հեի հետ: Ենթադրվում է, որ քննարկման գլխավոր թեմաները կդառնան ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում համագործակցության ամրապնդումը:

Հարավային Կորեայից հետո Օբաման կայցելի Մալայզիա եւ Ֆիլիպիններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում