Եվրամիությունը վերացնում և կրճատում Է Ուկրաինայի համար սահմանված մաքսատուրքերը

Եվրամիությունը վերացնում և կրճատում Է Ուկրաինայի համար սահմանված մաքսատուրքերը

Եվրամիությունն ապրիլի 23-ից կես տարով վերացնում կամ կրճատում Է մաքատուրքերն Ուկրաինայից արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի համար՝ բաժնեչափերով սահմանափակելով մաքսերի նվազեցումը որոշ գյուղատնտեսական մթերքների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովը մարտի 11-ին հայտարարել Էր Ուկրաինային միակողմանի առեւտրական արտոնություններ տրամադրելու մասին՝ նրա տնտեսության օժանդակման համար: Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցառումները թույլ կտան վերացնել մաքսերն Ուկրաինայի արդյունաբերական արտահանման 94,7 տոկոսի համար եւ «անսահմանափակ արտոնություններ» կսահմանեն գյուղատնտեսական արտահանման 82,2 տոկոսի համար:

Ինչպես պնդում Է Եվրահանձնաժողովը, միջոցառումներն ուկրաինացի արտահանողներին թույլ կտան տարեկան տնտեսել մինչեւ 500 միլիոն եվրո, այդ թվում՝ 400 միլիոն եվրո՝ Եվրամիություն գյուղատնտեսության արտադրանքի արտահանման գծով: Սակայն խոսքը վերաբերում Է տարեկան հաշվարկին, մինչդեռ արտոնությունները կգործեն կես տարի՝ մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 1-ը:

Նոր դիրեկտիվներով օրենսդրական ակտն ապրիլի 22-ին հրապարակվել Է Եվրամիության պաշտոնական հանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում