ԱՄՆ-ն Սարգսյան-Ալիև շուտափույթ հանդիպման հույս ունի

ԱՄՆ-ն Սարգսյան-Ալիև  շուտափույթ  հանդիպման հույս ունի

ԱՄՆ-ն հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այդ ամսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հյատարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

«Այդ հանդիւպումը կարող է կայանալ, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով»,- ավելացրել է նա:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մենք կողմնակից ենք բանակցային գործընթացի ակտիվ շարունակականությանը:

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները, որտեղ քննարկվում են հակամարտության կարգավորման կոնկրետ քայլեր, շատ կարևոր են»,-նշել է Մորնինգսթարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում