Էլմար Մամեդյարովն ու Իգոր Պոպովը հանդիպել են Մոսկվայում

Էլմար Մամեդյարովն ու Իգոր Պոպովը հանդիպել են Մոսկվայում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:

«Նախօրեին Մոսկվայում ես հանդիպեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ և քննարկեցի հակամարտության կարգավորման հետագա քայլերը»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը: Հանդիպման և զրուցի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում