Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիա

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահն այնտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում