ՍԴՀԿ գրասենյակում հյուրընկալել են քուրդ և ալևի մտավորականներին

ՍԴՀԿ գրասենյակում հյուրընկալել են քուրդ և ալևի մտավորականներին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալեցին այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ և ալևի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով:
Պատվիրակության կազմում էին Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության և դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր Բեքթաշը, Եվրոպայի գաղթականների կոնֆեդերացիայի նախագահ Շաֆակ Արապաճը, Նոր Զարթոնք հայկական կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը, Ստամբուլի Նոր Զարթոնքի բանբեր Սայաթ Թէքիրը:

Քուրդ և աևի գործիչները հանդիպման ընթացքում միաբերան իրենց աջակցությունը հայտնեցին հայ ժողովրդին, դատապարտեցին Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ ուղղված Հայոց Ցեղասպանության ժխտմանը:

Քուրդ և ալևի գործիչները նշեցին, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների պայքարն ու նպատակն է:

Նարեկ Գալստյանը նկատեց, որ ՍԴՀԿ-ի պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի, այլ Թուրքիայի պետական քաղաքականության դեմ, որ արդեն շուրջ 100 տարի է ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, շարունակում հակահայ քաղաքականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում