ՀՀ վարչապետը նոր օգնական ունի

ՀՀ  վարչապետը նոր օգնական ունի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ’ ՀՀ վարչապետի օգնական է նշանակվել Նարե Դանիելյանը: Դանիելյանը պաշտոնը ստանձնել է ապրիլի 18-ից:

Նարե Դանիելյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 21-ին՝ Երևանում: 2005-2009 թթ. ուսանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ ստացել բակալավրի աստիճան, 2009-2011 թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: 2011 թ. առ այսօր հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ:

Դանեիլյանը 2009-2011 և 2012-2014 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ, 2013-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ, 2013 թ.՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գերակա ուղղությունները ՀՀ-ում» ծրագրի հետազոտող:

2009- 2010 թթ. եղել է ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամ: Անկուսակցական է, ամուսնացած չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում