Մահմուդ Աբասն Իսրայելի հետ բանակցությունները շարունակելու 3 պայման է առաջադրել

Մահմուդ Աբասն Իսրայելի հետ բանակցությունները շարունակելու 3 պայման է առաջադրել

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը համաձայնել է երկարաձգել Իսրայելի հետ բանակցություններն այն դեպքում, եթե դադարեցվեն օկուպացված տարածքներում բնակավայրերի շինարարության աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակցությունների առաջին 3 ամսվա ընթացքում պետք է քննարկվեն Պաղեստինի սահմանների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտարարել է Մահմուդ Աբասը Ռամալլահում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ: Նա նաև առաջ է քաշել մյուս պայմանը՝ պահանջելով ազատ արձակել պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խմբին:

Պաղեստինը համաձայնել է շարունակել Իսրայելի հետ համագործակցությունը անվտանգության բնագավառում’ անկախ բանակցությունների արդյունքներից:

Իսրայելի և Պաղեստինի միջև 9 ամիս շարունակվող բանակցություններն ավարտվում են ապրիլի 29-ին առանց մեծ հաջողություններ գրանցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում