Աստերոիդները լուրջ վտանգ են Երկրի համար

Աստերոիդները  լուրջ վտանգ են Երկրի համար

2000-ից մինչև 2013 թվականը երկրի մթնոլորտում առնվազն 26 խոշոր աստերոիդ է պայթել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն ՝ վկայակոչելով The Daily Telegraph թերթը:

Պայթյունների հզորությունը կազմել է մեկից մինչև 600 կիլոգրամ տոննա, որը տասնյակ անգամներ ավելի հզոր է միջուկային ռումբից, որը 1945-ին ոչնչացրել է Հիրոսիմա քաղաքը:

Բազմաթիվ աստերոիդներ վնաս չեն հասցրելերկրին, քանի որ պայթել են շատ բարձր մթնոլորտային շերտերում , ընդգծում են ամերիկացի մասնագետները: Միևնույն ժամանակ նրանք գտնում են , որ աստերոիդներից սպառնացող վտանգը թերագնհատվում է: « Միակ բանը, որ բաժանում է մեզ աղետից, դա բախտն է», – ասվում է The Daily Telegraph-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում