TourNews.am. Էվերեստը փակ է տուրիստների համար

TourNews.am. Էվերեստը փակ է տուրիստների համար

Շերպերը, ովքեր տուրիստական խմբերին ուղեկցում են դեպի Էվերեստ’ աշխարհի ամենաբարձր գագաթը (որը համարվում է Նեպալի տեսարժան վայրերից մեկը), գործադուլ են հայտարարել’ Էվերեստի վրա զոհված ուղեկցորդների ընտանիքներին պետության կողմից փոքր գումարային հատուցումների պատճառով:
Անցած ուրբաթ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, ինչի արդյունքում զոհվել են 16 ուղեկցող, որոշվել է անորոշ ժամկետով դադարեցնել դեպի Էվերեստ կազմակերպվող էքսկուրսիաները:

Արդեն երեքշաբթի Նեպալի կառավարությունը փոխհամաձայնության է եկել շերպերի որոշ պահանջների հետ: Օրինակ’ ստեղծվելու է ֆոնդ, զոհվածների ընտանիքներին կամ դժբախտ պատահարների արդյունքում վիրավորվածներին օգնելու համար: Կառավարությունը նաև հայտարարել է, որ ապրիլի 18-ի դժբախտ պատահարի արդյունքում զոհված ուղեկցորդների ընտանիքներին տրամադրվելու է 40.000-ական ռուփի:

Սակայն շերպերը գտնում են, որ նրանք ավելինին են արժանի:
Զբոսաշրջիկների քանակի զգալի նվազումը ծայրահեղ բացասաբար է ազդում Նեպալի ընդհանուր տնտեսական վիճակի վրա’ տուրիզմը և Էվերեստ բարձրանալու վճարովի թույլտվությունն է ապահովում տեղի հիմանական եկամուտը:

Շերպերը’ Արևելյան Նեպալում բնակվող ազգություն են, ովքեր հաստատված են Էվերեստ (Ջոմոլունգմա) լեռան մարզում և Հնդկաստանում’ հիմնականում զբաղվելով առևտրով և լեռնագնացությամբ, որտեղ նրանք, փաստորեն, անփոխարինելի են’ որպես բարձր լեռնային բեռնակիրներ: Նրանցից շատերը զոհվել են լեռնագնացության ժամանակ տարբեր պատճառներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում