«Արմենիա» TV-ում բռնկված հրդեհը վնասներ է պատճառել

«Արմենիա» TV-ում բռնկված հրդեհը վնասներ է պատճառել

Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 հասցեում տեղակայված «Արմենիա» հեռուստաընկերության շենքում ծուխ է նկատվել: Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից’ ահազանգն ստացվել է ապրիլի 23-ին’ ժամը 16:02-ին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուս ացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին: Այրվել է շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկի (չշահագործվող) պատերի և առաստաղի ներքին երեսպատումը և ջերմամեկուսիչ շերտը (մոտ 81 քմ): «Արմենիա» հեռուստաընկերությունից տեղեկացանք, որ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում