«Քառյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին

«Քառյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին

Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա ԲՀԿ խմբակցությունում, ապրիլի 25-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Նիստի օրակարգը դեռևս հստակեցված չէ, հիմա մենք զբաղված ենք օրակարգը կազմելու աշխատանքներով, ուստի, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հարցեր ենք քննարկելու»,- ասաց պատգամավորը:

Հստակ չէ նաև նիստի ժամը: Ստեփան Մարգարյանը նշեց, որ հնարավոր է այն կայանա ժամը 15:00-ին, սակայն սա ևս հստակ չէ և դեռ պետք է քննարկվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում