Սնոուդենն ստանձնեց Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը

Սնոուդենն ստանձնեց Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, ապրիլի 23-ին պաշտոնապես զբաղեցրել է Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Թվիթերում այդ ուսումնական հաստատության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սնոուդենն ինքը հանդիսավոր արարողությանը մասնակցել Է տեսակապի միջոցով: Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ուսանողներին Համալսարանի ռեկտոր ընտրելու համար, ինչպես նաեւ ներողություն Է խնդրել այն բանի համար, որ ֆիզիկապես չի կարող ներկա լինել արարողությանը: «Ես կասեի, որ ինձ համար մեծ պատիվ Է այսօր տեղի ունեցած արարողության մասնակիցը լինել»,-ուսանողներին հայտնել Է Սնոուդենը հեռուստակամուրջի ընթացքում:

Սնոուդենը Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի ռեկտոր Էր ընտրվել փետրվարի 18-ին: Համալսարանին առընթեր դատարանի քարտուղար Դեւիդ Նյուուոլը հայտարարել Է, որ ռեկտորի ընտրություններին ուսանողների մասնակցությունն այս անգամ անչափ բարձր Է եղել: Համալսարանի նախկին ռեկտոր Չառլզ Քենեդին, որն այդ պաշտոնը վարել Է երկու ժամկետ, իր հետնորդին հաջողություն Է մաղթել գործունեության մեջ:

Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնն այդ բուհի ամենաբարձր պաշտոններից մեկն Է: Նրա խնդիրն Է՝ աշխատել ուսանողական խորհրդի հետ, ուսանողների շահերը ներկայացնել համալսարանի վարչակազմին եւ բարձրացնել նրանց անհանգստացնող հարցերը: Այս ուսումնական հաստատության ռեկտորն ուսանողների կողմից ընտրվում Է երեք տարի ժամկետով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում