Թուրքական մամուլն անդրադարձել է ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքական մամուլն  անդրադարձել է ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի’ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին:  Հատկապես ուշագրավ է ՀՀ նախագահի ուղերձի որոշ մտքեր, որոնք տեղ էին գտել թուրքական լրատվամիջոցների նյութում:

Թվարկենք դրանցից մի քանիսը:

1. Անդրադարձ չեղավ Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին:

2. Թուրքիան շարունակում է ժխտողականությունը:

3. Թուրքերը մեր թշնամին չեն:

4. Հիշեցում հայ-թուրքական արձանագրությունների մասին:

ՀՀ նախագահի ուղերձում տեղ գտած «Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի» մտքը հատկապես շրջանառվում է վերնագրերի տեսքով ու հետևյալ վերաձևակերպմամբ’ «Թուրքերը մեր թշնամին չեն»:

Օրինակ «Հյուրրիյեթ» պարբերականի էլ-կայքը  նշել է, որ ՀՀ նախագահի ուղերձում երախտագիտություն է արտահայտվել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնության ձեռք մեկնած մարդասեր թուրքերին: «T24» լրատվականը  նշել է, որ  որ Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է ցեղասպանության’ որպես հանցագործության շարունակություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում