AM | RU
USD
EUR
RUB

Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու...

 
 

Հայաստանը կամ Հայկական լեռնաշխարհը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ Հայ ազգի բնօրրան է, որտեղ նա կազմավորվել և անցել է իր պատմական ուղին: Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է շուրջ 350 000 քառ. կմ տարածք: Դրա ամենաբարձր կետը Արարատ լեռն է, որը նաև Հայ ազգի սրբազան խորհրդանիշն է, որտեղ ջրհեղեղից հետո փրկվեց մարդկությունը:
1453 թվականին թուրքերը, գրավելով Կոնստանդնուպոլիսը, վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը՝ ստեղծելով Օսմանյան կայսրությունը: XVI դարի սկզբներից Հայաստանն ընկավ Օսմանյան թուրքերի և Սեֆյան Իրանի իշխանության տակ, իսկ 1639 թվականին վերջնականապես բաժանվեց երկու մասի (արևելյան՝ Իրանի և արևմտյան՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ): 1828 թվականին' ռուս-պարսկական պատերազմից հետո, տեղի ունեցավ ևս մեկ վարչական բաժանում՝ արևելյան Հայաստանի հյուսիսային հատվածն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:

Չնայած այն հանգամանքին, որ Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերն ակտիվ գործունեություն էին ծավալում Կայսրության կայացման գործում (թուրքական թատրոնի հիմնում, սպորտի զարգացում, մի շարք ձեռնարկությունների՝ այդ թվում առաջին տպարանների հիմնում, աջակցություն քաղաքաշինության և բանկային համակարգի զարգացմանը, ծառայություն բանակում և այլն), այնուամենայնիվ, հայերի նկատմամբ հալածանքները միշտ տեղ են գտել թուրքական իրականության մեջ: Դրանք հատկապես սրվել են 1878-1923թթ., Սուլթան Համիդի, իսկ այնուհետ երկրի իշխանությունը ստանձնած Երիտթուրքերի օրոք: 1915 թվականն այդ ծրագրված և մարդկայնության դեմ իրագործվող ոճրի գագաթնակետն էր: 1915 թվականի ապրիլի 24-ը, որն ամբողջ աշխարհի հայության համար համազգային սգո օր է, այն երեք առանձնակի արյունալից օրերից մեկն է, երբ մոռթվեց հայ մտավորականությունը՝ մոտ 760 հոգի: Մի քանի օրերի ընթացքում, ի թիվս մտավորականությանը, տեղահանված և անապատում սովին ու կրակին մատնված հայությանը, մոտ 4000 սպանված հոգևորականներին, ավիրվեցին տներ, եկեղեցիներ, դպրոցներ, այրվեցին գրադարաններ... Տեղի էր ունենում ցեղասպանություն՝ դրա դրսևորման բոլոր տեսակներով: Կցանկանայինք մեջբերել Թուրքիայի այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայի հեռագիրը՝ 1915թ. սեպտեմբերի 29-ին ուղարկված Հալեպի կուսակցությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Նախապես հաղորդվել էր, որ կառավարությունը Ջեմիեթի հրամանով որոշել է բնաջնջել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Նրանք, ովքեր կհակադրվեն այդ հրամանին ու այդ որոշմանը, չեն կարող կառավարման մաս կազմել: Չբացառելով կանանց, երեխաներին ու տկարներին, որքան էլ աղետալի լինեն ոչնչացման միջոցները, առանց ունկնդրելու խղճի զգացումներին, պետք է վերջ տալ նրանց գոյությանը...»:

Չնայած այն հանգամանքին, որ Մուդրոսի զինադադարից հետո 1919թ. Թուրքիայի զինվորական դատարանի կողմից գումարված նիստում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները մահվան դատապարտվեցին, իսկ դատավճիռն իրագործվեց հայ վրիժառուների ջանքերով, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ դա չսահմանափակեց հայերի հանդեպ պետական մակարդակով տարվող կոտորածները, բռնի տեղահանությունը, ուծացումը և հայրենազրկումը: Դրա վառ օրինակ կարող են լինել 1930թ. Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարար Մահմուդ Էսադի խոսքերը. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում' Թուրքիայում, որտեղ թուրքն այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք»: Պատկերն ավելի ամբողջական է դարձնում 1937-38թթ. թուրքական պետության կողմից կազմակերպված՝ Դերսիմի ցեղասպանությունը, որտեղ, ըստ տվյալների, զոհվել է ավելի քան 70-90 000 մարդ, այդ թվում և իրենց կյանքը փրկելու համար դավանափոխ եղած հայեր և նրանց ապաստան տված զազաներ և ոչ միայն: Թուրքական պետության կողմից կազմակերպված ջարդերից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև ասորիները, հույները, սլավոն ժողովուրդներ և այլ ազգեր: Սակայն հայերի նկատամբ տարվող քաղաքականությունն ամենադաժանն էր: Ավելի հստակ հասկանալու համար սա, բավական է նայել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող հարկային քաղաքականությունը: Այսպես, օրինակ' թուրք առևտրականը պետք է վճարեր իր տարեկան եկամտի 4.7%, հույնը՝ 156%, հրեան՝ 179%, իսկ հայը՝ 232%, և փաստորեն հույն առևտրականը թուրքի համեմատ վճարում էր 31 անգամ, հրեան՝ 36, իսկ հայը՝ 47 անգամ ավելի գումար: Ավելի պարզ հասկանալու համար սա, որպես օրինակ՝ ստամբուլյան «Թոքաթլյան հոթել» հյուրանոցի վերելակավար հայ տղայից պահանջված հարկի գումարը հավասար էր նրա 16 տարվա աշխատավարձին: Նման օրինակները բազմաթիվ են: Ավելին, պահանջվող գումարը 15-, հետագայում' 30-օրյա ժամկետում չմուծելու դեպքում հարկատուի ողջ շարժական և անշարժ գույքը պետականացվում և աճուրդի էր հանվում, չվճարելու դեպքում բռնագանձման էր ենթակա նաև հարկատուի մերձավոր ազգականների գույքը, և շատ հաճախ հարկատուներն իրենք էին ստիպված լինում վաճառել սեփական ունեցվածքը: Սա ցույց է տալիս թուրքական պետության կողմից տարվող պետական քաղաքականության ողջ պատկերը՝ հայերին զրկել սեփական հայրենիքից, Հայկական Հայրենիքի վրա կառուցել Պանթյուրքիստական Թուրքիան:

Մինչ օրս էլ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը և ամեն գնով ջնջում Թուրքիայից հայերի հետքերը: Դրա վառ ապացույցներն են պատմության կեղծումը, արխիվների ոչնչացումը, հայկական եկեղեցիների ավերումը, Հայաստանի տարածքների բռնազավթումը և Հայաստանի շրջափակումը, էլ չխոսենք ցեղասպանության հետևանքների վերացման մասին: Տեղին է նշել, որ միջազգային իրավունքի համաձայն շրջափակումը դիտարկվում է որպես պատերազմական գործողություն, ինչն այսօրվա Թուրքիան 1993 թվականից ի վեր իրականացնում է Հայաստանի նկատմամբ: Թուրքիայի ժխտողական քաղաքականության վառ ապացույց է նաև «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը՝ 2007թ. հունվարի 19-ին: Հայատյացության քարոզը ոչ միայն Թուրքիայի, այլև դրա կրտսեր եղբայր համարվող Ադրբեջանի պետական մակարդակով տարվող քաղաքականությունն է: Դրա վառ ապացույցն է 2012թ. Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հերոսի կոչում շնորհելը: Փաստորեն Ադրբեջանն իր մատաղ սերնդի համար հերոս է կերտում քնած հայ սպանողին: Տեղին է հիշել նաև Աքրամ Այլիսլիի հանդեպ քաղաքական հալածանքներն Ադրբեջանում նրա՝ «Քարե երազներ» գրքի պատճառով: Նման օրինակները բազմաթիվ են և գալիս են վկայելու, որ 1915, 1918, Դերսիմ, Սումգայիթ, Բաքու, կազմակերպող թուրքը չի փոխվել, որքան էլ այսօր փորձում է քաղաքակիրթ ներկայանալ: Քաղաքակրթության վկայությունը սեփական պատմության հետ հաշտվելն է, արդարության վերականգնումը՝ Ցեղասպանության հետևանքների վերացումը, Հայաստանի ապաշրջափակումը և ապաօկուպացումը:

1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց իրավարար վճիռը, որի բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի մասի վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քկմ: Այդ վճռի հայցադիմումը ստորագրած երկրները նույնպես պարտավորվում են վճռի իրագործմանը: Այսպիսով, Հայկական հարցը, այլևս ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի խնդիրն է, այլև միջազգային հարց, որի ցայսօր լուծված չլինելը ողջ մարդկության վրա է պահում ոճրագործի և մեղսակցի պիտակը, և քանի դեռ Հայկական հարցն իր արդարացի լուծումը չի գտել, մարդկությունն իրավունք չունի խոսել այնպիսի բարձր արժեքներից, ինչպիսին մարդասիրությունն է, արդարությունը, քաղաքակրթությունը... 1915 թվականին իրականացված Ցեղասպանությունը, համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի, մարդկայնության դեմ իրականացրած հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ: Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Գրեթե 100 տարի հայ ազգը, սփռված լինելով ողջ աշխարհով, սպասում է այս հարցի արդարացի լուծմանը: Սպասում է հավատով, սպասում է արարելով ու կառուցելով, վստահելով արդարությանն ու մարդկությանը, սիրելով մարդկությունն ու կյանքը: Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում մենք շատ ենք տեսել արհավիրքներ, բայց բնության օրենքի համաձայն, արհավիրքներ հաղթահարող տեսակը կենսաբանորեն ուժեղ տեսակ է և արժանի ապրելու: Մենք մեր ապրելու իրավունքն ապացուցել ենք բազմիցս: Մեծն Սևակի խոսքերով ասած՝ «Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, բայց մեզ էլ գիտենք, մեզ Հա՛յ են ասում»...

Եվ ուրեմն Կեցցե՜ Հայ ազգը, Կեցցե՜ Արդարությունը, Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու...

Նյութը պատաստեց Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆԸ

Լրահոս
«Հրապարակ». Նախարարություններում առաջին դեմքերի փոփո­խություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրությունների գնալ դաշինքով «Հրապարակ». «Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Արամ Անանյանը կեղծ նորությունները տարբերակելու հարցում կարևորում է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները. ՀՀ ԿԳ նախարար Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր նշտաբի պետի պաշտոնից Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա Գարեգիկ Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Այբ» հիմնադրամը մտահոգությունն է հայտնել ԿԳ նախարարի հայտարարության վերաբերյալ Արմեն Սարգսյանը և Ալբերտ Պողոսյանը հանձնել են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը ԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստում ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Յունիվերս» լեզվի կենտրոնի մասնագետները կնպաստեն երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին Յուրովի ընտրակաշա՞ռք, թե պոպուլիզմ Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan