Վստահ եմ, ԱՄՆ նախագահը կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները.ԱՄՆ դեսպան

Վստահ եմ, ԱՄՆ նախագահը կդատապարտի   Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները.ԱՄՆ դեսպան

ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայոց ցեղապասնության հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկահայ համայնքի անդամները միասնաբար իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ապրիլի 24-ին հայտրարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Ես այստեղ եմ նախագահ Օբամայի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ: Մեզ հետ են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները: Մի քանի ժամից նախագահ Օբաման հանդես կգա հայտարարությամբ հիշատակի օրվա առթիվ: Վստահ եմ, որ նա կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները’ որպես 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկը: Նախագահի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը»,-նշեց ԱՄՆ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում