Politics.am. Ամերիկյան փոխկապակցվածությունների պարադոկսը. Ուկրաինա, Սիրիա և ոչ միայն

Politics.am. Ամերիկյան փոխկապակցվածությունների պարադոկսը. Ուկրաինա, Սիրիա և ոչ միայն

Ասիա կատարվելիք ութօրյա այցի համար նախագահ Բարաք Օբաման բավական բարդ ժամանակահատված է ընտրել: Ի սկզբանե այցը պլանավորված էր 2013-ի հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել էր բյուջեի հետ կապված Վաշինգտոնում առաջացած փակուղու պատճառով, որի հետևանքով դաշնային կառավարությունը որոշ ժամանակ դադարեցրել էր իր գործունեությունը: Այն ժամանակ ԱՄՆ-ում ներքաղաքական խնդիրների հետևանքով Օբամայի այցի հետաձգումն Ասիայում դիտարկվում էր որպես ամերիկյան իշխանության և հեղինակության թուլացման ապացույց:

Հիմա, երբ ՌՕՈՒ № 1 ինքնաթիռն ուղևորվեց դեպի Ասիա, իրավիճակն այնպիսինն է, որ Օբամայի’ հավատարմությունն առ Վաշինգտոնի և Ասիայի փոխկապակցվածության լավ գովազդված ծրագիրը նոր փորձությունների է ենթարկվում’ այս անգամ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումն ու Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու Մոսկվայի շարունակվող փորձերը բերել են ռուս-ամերիկյան հարաբերությունների զգալի վատթարացմանը’ երկարաժամկետ լարվածություն ստեղծելու հնարավորությամբ: Արդյունքում, ասիական քաղաքականության շատ հետևողներ անհանգստացել են’ ենթադրելով, որ Վաշինգտոնը կշեղվի այլ ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի ուղղությամբ և բավական ուշադրություն չի դարձնի այդ աշխարհամասին:

Օբամայի ասիական ճամփորդության հիմնական նպատակը վերոնշյալ վախերի չեզոքացումն ու Ասիայի ամերիկյան դաշնակիցներին և ընկերներին համոզելն է, որ չնայած Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի ագրեսիային, Վաշինգտոնը շարունակելու է իրականացնել «Ասիային փոխկապակցվելու» ծրագիրը:

Բայց ազիատներին դժվար կլինի դրանում համոզել: Երբ հնչել է դեպի Ասիա Օբամայի աշխատակազմի շրջադարձի մասին հայտարարությունը, տարածաշրջանում ռազմավարական դինամիկան իսկապես փոխվել էր: Օգտվելով այն վախերից, որոնք Ասիայում առաջացել էին Պեկինի ագրեսիվ գործողությունների պատճառով, Վաշինգտոնն դեպի Ասիա երկարաժամկետ ուշադրություն կենտրոնացնելու մասին հայտարարությամբ փորձել է վերահաստատել այնտեղ Չինաստանի հեգեմոնիական նկրտումներին հակազդելու և աշխարհամասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու իր վճռական պատրաստակամությունը: Այն ժամանակ «Ասիային փոխկապակցվածությունը» սովորական հռետորաբանություն չէր: Ազգային անվտանգության հարցերով Օբամայի թիմը, գործադրելով ավելի ինտենսիվ դիվանագիտական ջանքեր (ավելի հաճախակի այցեր այդ տարածաշրջան), հանդես գալով կարևոր առևտրային նախաձեռնություններով (Տրանս-Խաղաղօվկիանոսյան գործընկերություն), ռազմական ներկայության սիմվոլիկ ուժեղացմամբ և այլն, այդ քաղաքականությունը ռեալ ուժով է օժտել:

Նման շրջադարձի մասին հայտարարության պատճառով Չինաստանը արագ պաշտպանողական դիրք է գրավել, իսկ ասիական պետությունների մեծամասնությունն ակտիվացել են: Սակայն ամերիկյան արտաքին քաղաքականության շատ գիտակներ թերահավատորեն են մոտենում այդ ռազմավարության երկարաժամկետ իրականացման և ընդհանրապես կենսունակության հարցին: Ֆինանսական բարդ իրավիճակում հայտնված ԱՄՆ-ին պարզապես կարող էին չբավականացնել ասիական փոխկապակցությունն աջակցելու համար անհրաժեշտ բյուջետային ռեսուրսները: Շրջադարը դեպի Ասիա կարող էր նաև խիստ «ռազմականացված» ստացվեր և Չինաստանի զսպման փոխարեն բերեր Պեկինի հետ ուղիղ հակամարտության: Իսկ եթե ԱՄՆ ուշադրությունն ավելի կենտրոնանար այլ վայրերի ճգնաժամերի վրա, ապա ամերիկյան նախաձեռնությունը կարող էր կորցնել իր ուժի իմպուլսը: Եվ ամենակարևորը’ Օբամայի և նրա հետևորդների վարչակազմը կարող էին հրաժարվել երկարաժամկետ այդ քաղաքականությունից, երբ դրա ամենազդեցիկ կողմնակիցները հեռացել էին իշխանությունից:

Դեպի Ասիա շրջադարձի մասին հայտարարությանը հետևած իրադարձությունները ինչ-որ չափով հաստատել են նման մտավախությունները: Օբամայի աշխատակազմի ուշադրությունը պահանջող այնպիսի ճգնաժամերի հերթականությունը, ինչպիսիք էին արաբական գարունը, Սիրիան, Ուկրաինան և Իրանը, զրկել են Վաշինգտոնին Ասիայի գործերով ակտիվ զբաղվելու հնարավորությունից: Տրանս-Խաղաղօվկիանոսյան գործընկերության նախաձեռնությունը նույնպես խոչնդոտների է հանդիպել… Իսկ ամենակարևորն այն է, որ փոխկապակցվածության ռազամավարության ճարտարապետներն ու դրա ամենարդյունավետ իրականացնողներն ու կողմնակիցները լքել են Օբամայի վարչակազմը: Նրանց թվում էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնը, պաշտպանությա նախարար Ռոբերտ Գեյտսն ու արևելաասիական և խաղաղօվկիանոսյան հարցերով պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քէմբելլը:

Քանի որ այսօր այդ տարածաշրջանի հանրությունը անհանգստացած է, թերահավատ է տրամադրված և Վաշինգտոնից իր հռչակած քաղաքականությանը հավատարմության կոնկրեը ապացույցներ է պահանջում, Օբաման ստիպված է նոր ուժ հաղորդել այդ ռազմավարությանը: Հայեցակարգային և աշխարհաքաղաքական տեսակետից «փոխկապակցությունը Ասիային» միանգամայն համապատասխանում է Ամերիկայի երկարաժամկետ շահերին: Առաջիկա տարիերին մեր մոլորակին խաղաղությունն ու բարգավաճումը ապահովելու են ոչ թե ռևանշի ձգտող Ռուսաստանն ու Ուկրաինայի ճակատագիրը, այլ Ասիայի տնտեսական զարգացումն ու աշխարհաքաղաքական մրցակցությունը: Քանի որ այնտեղ կենտրոնացած են աշխարհի բնակչության 40 տոկոսն ու համաշխարհային ՀՆԱ մեկ երրորդը, միանգամայն տրամաբանական է, որ Ասիան դառնում է ազգային անվտանգության ամերիկյան ռազմավարության կարևորագույն օբյեկտներից մեկը: Ասիայի հետ փոխկապակցումը ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտություն:

Չնայած այն տպավորությանը, որ Օբաման դեպի Աիսա շրջադարձի ընթացքում կորցրել է հիմնական տեմպը, տարածաշրջանում ռազմավարական հիմնական դինամիկան նախկինի պես ձեռնտու է ԱՄՆ համար: Որոշ ճշտումներով Վաշինգտոնը հավանաբար կկարողանա պահպանել ռազմավարական նախաձեռնողականությունը:

Ասիական պետությունների ճնող մեծամասնությունը նախկինի պես հուսով է, որ Միացյալ Նահանգները կկատարեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման իրենց գործառույթը: Քանի որ Չինաստանն ինքնահաստատվում և ուժեղանում է, այդ պետությունները Վաշինգտոնից բացի ուրիշ ոչ ոքի դիմելու հնարավորություն չունեն: Այն ինչ կարող է անել Օբամայի վարճակարգը, շատ ռեսուրսներ և ուշադրություն չի պահանջի: Փոխկապացությունն Ասիային երեք բաղադրիչ ունի. Դիվանագիտական փոխգործակցությու, ռազմական ուժերի վերադասավորում և առևտրային ինտեգրացիա:

Ներկայումս բոլոր այս երեք ուղղություններով հարձակվողական շարժումը կամ դանդաղել է, կամ ընդհանրապես կանգ առել: Բայց, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ ռազմավարական ուշադրությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, Ամերիկան կարող է փոխկապակցվածությանը նոր էներգիա հաղորդել: Օբամայի այցը Ասիա պետք է վերածնի հույսն առ այն, որ հայտարարված շրջադարձը ոչ թե դիվանագիտական լոզունգ էր, այլ ազգային անվտանգության շատ իրական ռազմավարություն: Դա լավ առաջին քայլ է: Հուսանք, որ Օբաման, իր թիմի հետ միասին, կամրապնդի այդ քայլը բովանդակալից ջանքերով նաև մնացած երկու ճակատներում և դա կանի արդեն մոտ ապագայում:

Մինսին Պէյ, The National Interest
Թարգմանությունը` Politics.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում