Պետք է անպայման խոսել նաև ցեղասպանության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին.Պարույր Հայրիկյան

Պետք է անպայման խոսել նաև ցեղասպանության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին.Պարույր Հայրիկյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վաղուց լուծված է, երբ 1987 թվականին Եվրոպական միությունը բանաձև ընդունեց ցեղասպանության վերաբերյալ: Ծիծեռնակաբերդում նման դիտարկում արեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նածագահ Պարույր Հայրիկյանը:Նրա խոսքով, պետականության ստեղծումից հետո մեր ժողովրդի հիմնական խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է: Պարույր Հայրիկյանը իշխանություններին խորհուրդ է տալիս միջազգային բոլոր ատյաններում հնչեցնել, որ Ցեղասպանության հետևանքով Հայաստանին, հայ ժողովին պատկանող միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 տոկոսը բռնազավթված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: «Ցեղասպանության մասին խոսելիս պետք է անպայման խոսել նաև ցեղասպանության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց ԱԻՄ նախագահը:

Հայրիկյանը գտնում է, որ Թուրքիային պետք է առաջարկել Ցեղասպանության հետևանքները միասին վերացնել կամ գոնե նվազագույնի հասցնել: Հարցին՝ ի՞նչ կերպով, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Տասնյակ ձևեր կան, եթե դու հենվում ես միրջազգային հանրության աջակցության վրա, իսկ դա այսօր հնարավոր է: ԱՄՆ-ում ցեղասպանություն էր իրականացվել տեղաբնիկների նկատմամբ, և թե ինչ քայլեր են արվել՝ բոլորիս է հայտնի: Գերմանիան իր նախորդ իշխանությունների թույլ տված սխալներն ուղղեց նյութական փոխհատուցում տալով և այլն: Ցեղասպանության հետևանքների վերացում’ նշանակում է հ? ?յերին վերադարձնել իրենց հայրենիքը»,- նշեց Հայրիկյանը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում’ Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան,Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ,Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում