Ֆուտբոլի ակումբները կպատժվեն, բայց չեն հեռացվի ֆուտբոլից. Պլատինի

Ֆուտբոլի ակումբները կպատժվեն, բայց չեն հեռացվի ֆուտբոլից. Պլատինի

Բրազիլիայում ինտերնետ-անվտանգության NetMundial միջազգային խորհրդաժողովն ավարտվել է օգտատերերի տվյալների լրտեսումն ամբողջ աշխարհում քրեական հանցագործություն ճանաչելու առաջարկությամբ: Խորհրդաժողովի բանաձեւը նաեւ դատապարտում է Համացանցում լրտեսման բոլոր ձեւերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խորհրդաժողովի գումարման նախաձեռնողը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն էր այն բանից հետո, երբ նա իմացավ, որ իրեն հետեւել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը:

Մինչդեռ ոչ բոլոր պատվիրակություններն են հավանություն տվել հանրագումարային բանաձեւին. այսպես, Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ այն սահմանափակում է պետությունների ինքնիշխանությունը օրենսդրական ոլորտում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում, հայտարարել է, որ Համացանցը Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ նախագիծն է: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է դիմադրել Ամերիկայի «ինտերնետ-մենաշնորհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում