Հովհաննես Դավթյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Դավթյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանցի մարզիկ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել Է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Այս մրցաշարն ընթանում Է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դավթյանն իր առաջին մրցամարտում հաղթել Է բուլղարացի Յանիսլավ Գերչեւին, այնուհետեւ’ պորտուգալացի Նունու Կարվալիուին, բայց երրորդ մրցամարտում զիջել Է վրացի մարզիկ Ամիրան Պապինաշվիլուն:

Բրոնզե մեդալի համար մրցապայքարում Դավթյանը հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին:

Առաջնության կանանց մրցաշարում հայաստանցի ձյուդոիստ Ժաննա Ստանկեւիչը զբաղեցրել Է 7-րդ տեղը:

Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են նաեւ 81կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում