Մահացել է «Վարդանանք» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը

Մահացել է «Վարդանանք» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը

Մահացել է հաղորդավար, դերասան, հրապարակախոս, հայագետ, հասարակական գործիչ, «Վարդանանք» հեռուստահաղորդման վարող, «Նոր Վարդանանք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Լոս Անջելեսի հայ մենաթատրոնի հիմնադիր Վարդան Հովհաննիսյանը:

Վարդան Հովհաննիսյանն անգնահատելի մեծ դեր ունեցավ հայագիտության ծաղկման և զարգացման գործում: Դեռ դպրոցական տարիներից իր մոտ հայոց պատմության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին ծագել, սակայն դրանցով զբաղվելու հնարավորություն եղավ միայն 1985 թվականից: Ըստ Հովհաննիսյանի, հայոց պատմության շատ մասեր (այդ թվում՝ համեմատական լեզվաբանություն, հնդեվրոպական տեսություն, հայոց պատմության ռևիզիոնիզմ) ճշմարիտ չեն ներկայացվում և այդ գործընթացը սկսել է մոտ 150 տարի առաջ: Հովհաննիսյանը կարծում էր, որ հայերը ունեն թերարժեքության բարդույթ, որը երկար տարիներ պետականության բացակայության արդյունք է, ինչն էլ առաջացրել է հայերի ժամանակակից բոլոր խնդիրները: Նա պնդում էր, որ «հայ ազգը պետք է հասկանա թե նա ով է, Հայկական լեռնախաշրհի բնիկն է, աստվածային երկրի ժողովուրդ է»:

Այդ ամենից ելնելով 1997 թվականին սկսում է «Վարդանանք» հայագիտական հեռուստահաղորդման հեռարձակումը Լոս Անջելեսից (որտեղ վերջին հաղորդումը նկարահանվել է հուլիսի 11-ին), ապա՝ 1999 թվականից Երևանից, երբ նա վերադառնում է Հայաստան: Ծրագրի թողարկումը ավարտվել է2008 թվակաին Հովհաննիսյանի առողջական խնդիրների պատճառներով:

Ցավոք, այսօր քչերն են նրան ճանաչում, բայց վստահ ենք, կգա դեռ ժամանակը՝ արժեվորելու նրա ապրած կյանքն ու թողած ժառանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում